Կանխատեսումների համաձայն՝ 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377,000 տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275,000 տոննա։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել ՀՀ 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։
Համանման իրավիճակ է գարու և եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43,000 և 60,000 տոննա, տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։
Քննարկումների արդյունքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թ․ առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։
Արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը ՀՀ-ում 2022 թ․ ընթացքում կանխատեսվում է մոտ 27,000 տոննա։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները ՌԴ-ից։