9 ապրիլի 2009 - 22:08 AMT
«Երեւան-Տրանզիտ» երաժշտական նախագիծը կշարունակվի Ուկրաինայի հետ
«Շարմ-հոլդինք» ընկերությունը նախատեսում է շարունակել «Երեւան-Տրանզիտ» նախագիծը: Հայտնի նախագծի հաջորդ ուղղությունը Ուկրաինան կլինի: «Երեւան-Կիեւ-Երեւան» նախագծի առաջին համերգը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա աշնանը, որի համար բանակցություններ են ընթանում հայտնի ուկրաինացի երգիչների` այդ թվում Սոֆիա Ռոտարուի, Տինա Կառոլի, Անի Լորակի, Վլադիմիր Գրիշկոյի, Գայտանի, Սվետլանա Լոբոդայի, «Վիագրա» խմբի հետ:

«Երեւան-Տրանզիտի» ուկրաինական շարունակությունը ենթադրում է երգի համատեղ կատարում հայ եւ ուկրաինացի երգիչների հետ: Յուրաքանչյուր երգ կկատարվի երկու լեզվով` հայերեն եւ ուկրաիներեն: Նախագիծն աջակցություն է ստանում պետական մակարդակով, ինչպես նաեւ Ուկրաինայի հայերի միության կողմից, որը նախաձեռնել է «կիեւյան տրանզիտի» անցկացումը, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ երիտասարդության միության կողմից, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Նախորդ «Երեւան-Մոսկվա-Տրանզիտ» երաժշտական նախագիծը մեկնարկել է 2005 թվականին, որի արդյունքում 4 ալբոմ ստեղծվեց ռուս եւ հայ շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ: