25 հուլիսի 2022 - 15:52 AMT
Թուրքերն ականազերծում են ՀՀ հետ սահմանը․ Պայթյունից վիրավոր կա

Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ:

Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը բավարար է, գրում է Еrmenihaber-ը։

Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:

Հուլիսի 13-ին թուրքական GazeteKars լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականազերծման աշխատանքներ են իրականացվում:

Ընթերցեք նաև․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման