26 հուլիսի 2022 - 17:56 AMT
Ռուբինյանը ՄԱԿ ԳՎ նախագահի հետ զրույցում ընդգծել է Արցախ ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամների այցելության անհրաժեշտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:

Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:

‌ ‌