26 հուլիսի 2022 - 17:57 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է»,– ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը։