10 ապրիլի 2009 - 02:11 AMT
Հնդկաստանի հայերը կոչ են անում Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Մենք հուսով ենք, որ ապրիլի 24-ին Բարաք Օբաման ցեղասպանություն կճանաչի 1915թ. պատմության ամենամռայլ էջերը»,-հայտարարել է Հնդկաստանում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Օշական Գուլգուլյանը:

Կալկաթայի հայկական քոլեջի ուսանողներրը լուսանկարներ ու պատմական տվյալներ են հավաքել Հայոց ցեղասպանության մասին: Այդ տվյալները նրանք միավորել են մի ֆիլմում, որը կներկայացվի ԱՄՆ նախագահին: