27 հուլիսի 2022 - 16:31 AMT
ՄԱԿ ԳՎ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։