28 հուլիսի 2022 - 12:57 AMT
Ըմբիշ Գասպար Տերտերյանը ոսկի է նվաճել Մ17 աշխարհի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը ոսկե մեդալի է արժանացել Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում։

Տերտերյանը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում։ Նա հաղթել է մրցակցին 8:0 հաշվով, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Արարատ Վարդերեսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 12:1 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։