28 հուլիսի 2022 - 13:29 AMT
Հոկտեմբերին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի․ Հարցաշարը հաստատվել է

Հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում մարդահամար կանցկացվի։ Գործադիրը հաստատել է հարցաշարը։

Դրնում նախկինի պես ներառված են բնակության վայրը, հասցեն, անհատական տվյալները, ծննդավայրը, ազգությունը, լեզուների տիրապետումը, գոյության միջոցի հիմնական աղբյուրը, կրթական մակարդակը, անձի աշխատավայրը, կրոնական պատկանելությունը և այլն։

Ընդլայնվել է դավանանքին վերաբերող հարցի շրջանակը՝ կրոնական պատկանելության վերաբերյալ պատասխանների տարբերակներն ավելացել են։ ‌