28 հուլիսի 2022 - 13:50 AMT
ԱՀ ոստիկանություն․ Ադրբեջանական ԶՈւ-ն անկանոն կրակ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Կառույցի Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Տուժածներ չկան:

Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։ ‌