Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։
Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էր հայտնել, որ հուլիսի 28-ին ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։