28 հուլիսի 2022 - 18:40 AMT
Վրաստանը ներկայացնող ըմբիշ Գոռ Այվազյանն աշխարհի չեմպիոն է դարձել

Վրաստանի հավաքականի անդամ Գոռ Այվազյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Այվազյանը հանդես է գալիս 92 կգ քաշային կարգում, գրում է Аliq.ge-ն։

Նա եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Դարիուս Կիֆերին։

Վրաստանը ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել առաջնությունում՝ աշխարհի չեմպիոն է դարձել 71 կգ քաշային ըմբիշ Անրի Փուտկարաձեն։