29 հուլիսի 2022 - 18:32 AMT
Թուրքիայում 5 հոգով հարձակվել են աուտիզմով հայ երիտասարդի վրա և ծեծել նրան

Թուրքիայի Ուսքյուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են աուտիզմով տառապող հայ երիտասարդի վրա և ծեծել նրան։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի Միլլի Մեջլիս հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Մեկ շաբաթ առաջ Ուսքյուդարում Առլեն անունով աուտիզմով տառապող երիտասարդը հարձակման է ենթարկվել 5 հոգու կողմից։

Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ քաշ ունեցող Առլենին սպանելու նպատակով, իսկ հացագործները քրեական հետապնդման չեն ենթարկվել, կասկածներ է առաջացնում, որ միջադեպը ատելության հողի վրա կատարված հանցագործություն է։ Արդյո՞ք Առլենին հայ լինելու համար են ծեծել»,- գրել է Փայլանը։ ‌