1 օգոստոսի 2022 - 14:31 AMT
ՀՀ-ում կովիդի նոր դեպքերն աճում են՝ 1 շաբաթում 1434 դեպք կա և 2 մահ

Հայաստանում հուլիսի 25-31-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 426,799-ի` ավելանալով 1434-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8635 դեպք կա։

Ապաքինվել է ևս 908 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 414,809 է։ Փաստացի բուժվողների թիվը 1666 է։

Ընդհանուր առմամբ 3,161,172 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6 487։