10 ապրիլի 2009 - 16:26 AMT
2009-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի բյուջե մուտքագրվել է 135 մլն. դրամ պետական տուրք
2009 թվականի մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա: Այդ մասին հաղորդում էՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության - հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշված ժամանակահատվածում շահումով խաղի կազմակերպման 5 - խաղատան կազմակերպման 2 լիցեզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, ինչպես նաեւ արձանագրվել է 1 խաղատան - 10 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

Մարտ ամսվա ընթացքում այս ոլորտից գանձվել է 50 միլիոն դրամ պետական տուրք, որից 25 մլն` շահումով խաղերի գծով - նույնքան գումար էլ խաղատների գծով:

2009-ի առաջին եռամսյակի ընթացքում այս ոլորտից ընդհանուր առմամբ գանձվել է 135 մլն. դրամ պետական տուրք` 85 մլն` շահումով խաղերից, 50 մլն` խաղատներից:

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ ուժի մեջ են 116 շահումով խաղի, 12 խաղատան - 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: