3 օգոստոսի 2022 - 10:21 AMT
ՊՆ․ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է Ադրբեջանին

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։ ‌