3 օգոստոսի 2022 - 15:30 AMT
Երկրաշարժ՝ Բավրայից 13 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 3-ին` տեղական ժամանակով 13:11-ին (Գրինվիչի ժամանակով 09:11-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․94⁰ աշխարհագրական կոորդինատներով։