4 օգոստոսի 2022 - 19:09 AMT
Աբովյանի դիահերձարանում զոհվածների աճյունները ոչ պատշաճ պահելու գործի վարույթը չի վերաբացվի

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներն Աբովյանի դիահերձարանում ոչ պատշաճ պայմաններում պահելու դեպքի հանգամանքները պարզելու համար գործի վարույթը չի վերաբացվի։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Վարոսյանի նախագահությամբ, հրապարակել է բողոքը մերժելու մասին որոշումը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Զոհված զինծառայողների մասունքներ Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, հարազատները տարածեցին տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն' հուղարկավորելու համար։