5 օգոստոսի 2022 - 14:24 AMT
Տաթև-Աղվանի ճանապարհի 17․5 կմ հատվածում ասֆալտբետոնե ծածկի վերջին շերտն է արվում

Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ճանապարհի 17.5 կմ հատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ոսմար» ՍՊԸ-ն է։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ինժեներները տեղում հետևում են աշխատանքների ընթացքին։