8 օգոստոսի 2022 - 10:31 AMT
Հայ շախմատիստներն օլիմպիադայի հաջորդ փուլում խաղալու են Ադրբեջանի դեմ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները խաղալու են Ադրբեջանի հետ։

Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել՝ 1:3 հաշվով պարտվելով Ուզբեկստանի թիմին։

Այժմ Հայաստանի հավաքականը 15 միավորով 3-րդ տեղում է, մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուզբեկստանի թիմը։ ‌