ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ կողմից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սոթքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։