8 օգոստոսի 2022 - 15:22 AMT
Երևանի համար 30 տրոլեյբուս կգնվի, որից 15-ի մրցույթն արդեն կայացել է

Երևանի համար 30 տրոլեյբուս կգնվի, որից 15-ի մրցույթն արդեն կայացել է։ Այդ մասին ասվել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան 40 տարի շահագործվող տրոլեյբուսներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Իրավիճակը շտկելու նպատակով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի:

Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան: Մրցույթն արդեն կայացել է: ‌