Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն։
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով՝ Նիյաթ Աբասովին։
Մյուս պարտիաները ոչ ոքի են ավարտվել։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 6 անընդմեջ հաղթանակ էր տարել, ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ և պարտվել Ուզբեկստանին։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։