8 օգոստոսի 2022 - 19:04 AMT
Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը տեսանյութ է հրապարակել․ Ադրբեջանցին ջարդում է խաչքարը

Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը «Ադրբեջանական վանդալիզմ» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որտեղ ադրբեջանցին ջարդում է խաչքարը։ Այդ անձը քաղաքացիական հագուստով է։

«Ադրբեջանցի քաղաքացիական անձը ջարդում է խաչքարը։ Մեր օրեր։ Տեղանքը դեռ հստակեցվում է»,-ասվում է գրառման մեջ։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքը հայտնել էր, որ Բերձորում, Աղավնոյում և Սուսում, որոնց բնակիչներին ասվել է, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը, սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանումը։