9 օգոստոսի 2022 - 14:27 AMT
ՊԲ 2 զինծառայող ծանր վիրավորվել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով

Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի լույս 9-ի գիշերը և օգոստոսի 9-ի՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ ‌