Հայաստանը ներկայացնող հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 վստահ հաղթանակով դարձել է բրոնզե մեդալակիր:
Երիտասարդների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել ՀՀ-ն ներկայացնող Գոհար Հարությունյանը:
Գոհար Հարությունյանը երիտասարդների պայքարում 553 միավորով 2-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:1 վստահ հաղթանակով անցել է ուկրաինացի հրաձգուհուն և նվաճել է բրոնզե մեդալ:
Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 6 մարզիկներով: Առաջնությունն անցել է օգոստոսի 1-9-ը։