9 օգոստոսի 2022 - 14:59 AMT
ՌԴ խաղաղապահներն օդային տագնապի ազդանշան են գործարկելու Իվանյանում

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Իվանյան համայնքի վարչական տարածքում, կգործարկվի օդային տագնապի ազդանշան: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Նշվում է, որ տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։

«Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ‌