9 օգոստոսի 2022 - 16:49 AMT
Ուշիի ոլորաններում բախվել են Opel-ը և ռուսական համարներով բեռնատարը․ 3 զոհ կա, 3 վիրավոր

Oգոստոսի 9-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ը և ռուսական համարանիշներով բեռնատարը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Մահացածներին մեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի անցնելով, հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։ ‌