9 օգոստոսի 2022 - 18:54 AMT
ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին․ 2 ոսկի ունենք

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ն անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

Հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։ Մասնավորապես՝ ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ) և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։

Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):

ՀՀ ՊՆ հավաքական թիմը 20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։ ‌