10 օգոստոսի 2022 - 13:33 AMT
Ալիևը Թուրքիայում հանդիպել է Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի ղեկավարների հետ

Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումներ է ունեցել Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի ղեկավարների հետ։

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեի հետ հանդիպմանն Ալիևը ադրբեջանցի ժողովրդի համերաշխությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդի հետ և ընդգծել է գործակցության ընդլայնման կարևորությունը քաղաքական, տնտեսական, կրթության և սպորտի ոլորտներում, գրում է APA-ն։

Շտայեն բարձրացրել է Պաղեստինում Ադրբեջանի դեսպանատուն բացելու հարցը։

Ալիևը հանդիպել է նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հետ։ ‌