10 օգոստոսի 2022 - 17:42 AMT
Globbing-ի, Onex-ի և «Հայփոստի» նկատմամբ վարույթ է հարուցվել առաքումներն ուշացնելու պատճառով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները, հայտնում է ՄՊՀ-ն։ ‌