11 օգոստոսի 2022 - 11:14 AMT
ՊԲ․ Հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ ‌