10 ապրիլի 2009 - 20:48 AMT
«Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինտեգրացիան» միջազգային համաժողովը կկայանա Երեւանում
Ապրիլի 28-ին Երեւանում կմեկնարկի «Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինտեգրացիան» երրորդ երկօրյա միջազգային համաժողովը: Համաժողովի կազմակերպիչը Ավանդական բժշկության համալսարանն է: Համաժողովին մասնակցելու համար մասնագետներ են հրավիրվել 4 երկրներից` Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Թաջիկստանից: