11 օգոստոսի 2022 - 16:07 AMT
ԱԳՆ խոսնակ․ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,-նշել է ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, թե Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին՝ Անկարայում: ‌