12 օգոստոսի 2022 - 11:05 AMT
ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը՝ ահաբեկիչների տեղափոխման մասին․ Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում

ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ահաբեկիչների տեղափոխմանը Սիրիայից Ադրբեջան՝ նշելով, որ Թուրքիան «կրակի հետ է խաղում»։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։

«Անընդունելի է ահաբեկիչներիտեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ: Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո, Թուրքիան հիմա էլ չարամիտ ակտիվություն է ծավալել Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում»,-ասվում է գրառման մեջ։ ‌