12 օգոստոսի 2022 - 11:06 AMT
ԱՀ ՊՆ․ Իրադրությունը շփման գծում, չնայած որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն։

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ ‌