12 օգոստոսի 2022 - 14:22 AMT
ԶԱՀ-ի կողմից վճարվող ամսական հատուցումների օրը փոփոխվել է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից վճարվող ամսական հատուցումների օրը փոփոխվել է, սակայն այդ փոփոխությունը որևէ ազդեցություն չունի հատուցվող գումարի սահմանաչափի վրա և չի լինելու ավելի ուշ քան ձեր նախկին վճարման օրն էր։

«Եթե նախկինում հատուցման գումարը ստանում էիք յուրաքանչյուր ամսվա 11-ին, այսուհետ կստանաք յուրաքանչյուր ամսվա 5-ին։

Եթե նախկինում հատուցման գումարը ստանում էիք յուրաքանչյուր ամսվա 19-ին, ապա այժմ կստանաք 15-ին»-ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։ ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու են հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորները։