10 ապրիլի 2009 - 21:57 AMT
Ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու գարնանային ստուգումը
Ապրիլի 7-10 անցկացվել է Հարավկովկասյան երկաթուղու գծերի, ինչպես նաեւ կառույցների, հողալիրի եւ գծային սարքավորումների գարնանային հանձնաժողովային ստուգում: Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը:


Ստուգումը իրականացվել է գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, վթարները կանխարգելելու եւ ժամանակին միջոցներ կիրառելու նպատակով: Վերջիններս կերաշխավորեն ենթակառուցվածքների եւ շարժակազմի կայուն աշխատանքը` ձմռան ժամանակահատվածից հետո ամառային բեռնատար եւ ուղ-որատար փոխադրումներին պատրաստվելու համար:
Ստուգմանը մասնակցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը` գլխավոր տնօրեն Շ.Ն.Շայդուլլինի գլխավորությամբ, որն անձամբ վերահսկել է գծերի - կառույցների հանձնաժողովային ստուգման անցկացումը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵե ՓԲԸ» համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: