16 օգոստոսի 2022 - 12:39 AMT
Հայաստանում սգո օր կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սգո օր կհայտարարվի: Այս մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սգո օրվա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ՝ կառավարությունից ասել են, որ այն կլինի մոտակա օրերին, հավանաբար՝ փրկարարական աշխատանքների ավարտից հետո:

Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 16-ի 12։00-ի դրությամբ հասել է 17-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 12-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 9 անձ դեռևս որոնվում է։