10 ապրիլի 2009 - 22:56 AMT
Անկարան կհանդարտեցնի Բաքվի կրքերը հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության հարցում
Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան, որպեսզի հանդարտեցնի ադրբեջանական իշխանություններին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման հարցում: Նման որոշում է կայացրել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Քոկսալ Թոփթանը: Պատվիրակությունը, որի այցը նախատեսվում է հաջորդ շաբաթ, կգլխավորի Թուրքիա-Ադրբեջան խմբի ղեկավար, Արդարության ու զարգացման կուսակցության պատգամավոր Կոնյաից Մուստաֆա Կաբակչին: Թուրք խորհրդարանականները կհանդիպեն Բաքվում իրենց գործընկերների հետ, ՈԿԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ըստ Կաբկչիի, հանդիպումները կհաստատեն, որ Թուրքիայի քաղաքականությունն Ադրբեջանի հարցում անփոփոխ է, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: