18 օգոստոսի 2022 - 15:14 AMT
Արոնյանը FTX Crypto Cup-ի 3-րդ տուրում զիջել է Կարլսենին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:

Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի 4 պարտիաներից հետո հայ գրոսմայստերը զիջել է 1․5:2․5 հաշվով, գրում է Արմենպրեսը։

Նախորդ երկու տուրերում Արոնյանը հաղթանակ էր տարել: Այժմ նա մրցաշարային աղյուսակում երրորդն է:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210,000 դոլար: