10 ապրիլի 2009 - 23:24 AMT
Հրապարակվել է Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008թթ.» հոդվածների ժողովածուն
Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008թթ.» հոդվածների ժողովածուն: Գրքում, բացի իրադարձությունների մանրամասն նկարագրությունից, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել Ջավախքի հայերի կյանքի վրա հայ-վրացական հարաբերությունների հետեւանքով, մանրամասն վերլուծություն է անցկացվել բոլոր այն միջպետական համաձայնագրերի, որոնք վերաբերվում են Ջավախքին:

«Հոդվածների ժողովածուն հրապարակվել է Ջավախքի հարցում միասնական պետական հայեցակարգի բացակայության պատճառով, որի հետեւանքով ամեն մի քաղաքական գործիչ շահարկում է ստեղծված իրավիճակը սեփական շահից ելնելով»,-ասել է գրքի հեղինակը:

Վ.Սարգսյանի «Ջավախքը 1988-2008թթ.» հոդվածների ժողովածուն նվիրված է վերջին 20 տարիներին Ջավախքում կատարված իրադարձություններին: Հեղինակը ներկայացրել է իրադարձությունները հայ-վրացական հարաբերությունների լույսի ներքո: