22 օգոստոսի 2022 - 14:01 AMT
Մեկ շաբաթում կովիդի 1913 նոր դեպք է գրանցվել. 5 մահ կա

Օգոստոսի 15-21-ը ՀՀ-ում կորոնավիրուսի 1913 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1663 քաղաքացի, ընդհանուր թեստավորվել՝ 6523-ը:

Օգոստոսի 22-ի դրությամբ երկրում պատվաստվել է 2,239,865 քաղաքացի, որոնցից առաջին դեղաչափով՝ 1,144,690, ամբողջապես` 1,021,236: