22 օգոստոսի 2022 - 14:38 AMT
«Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է

«Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է, նա Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին․ բոլորը նույնականացված են։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի մասին, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, մեկ անհետ կորած: Անհետ կորած կարող է համարվել Վանիկ Ամիրխանյանը։