29 օգոստոսի 2022 - 15:09 AMT
Երևանում և որոշ մարզերում սեպտեմբերի 1-3-ը ջերմաստիճանը կհասնի +38․․․+40-ի

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է ԱԻՆ-ը։

Հանրապետության տարածքում` օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 1-3-ը կբարձրանա ևս 2-4 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ‌