29 օգոստոսի 2022 - 18:13 AMT
Քաղաքապետարան․ Բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը կմեծանա

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը:

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:

Օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30,000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են: ‌