30 օգոստոսի 2022 - 11:30 AMT
ԱԺ պատգամավորներն Իզմիրում կմասնակցեն ԵԽԽՎ նիստին

ԱԺ պատգամավորները թուրքական Իզմիրում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին:

Թուրքիա կմեկնեն Էդուարդ Աղաջանյանը և Արմեն Գևորգյանը։

ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստն անցկացվելու է սեպտեմբերի 21-24-ը: ‌