31 օգոստոսի 2022 - 15:16 AMT
Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանից գողություն է կատարվել․ Ճանաչողներին խնդրում են զանգահարել 1-02

Ապրիլի 26-ին Երևանի Բուզանդի փողոցում Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանի վրայից գողություն է կատարվել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել։

Տեսագրությունում երևացող անձանց ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Նշվում է, որ տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ ‌