1 սեպտեմբերի 2022 - 17:41 AMT
Սասուն Միքայելյանը՝ գումարով բանակից ազատվելու մասին․ Շերտավորում կառաջանա

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն, անդրադառնալով 24 մլն դրամի դիմաց զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ նախագծին, ասել է, որ շերտավորում կառաջանա աղքատների ու հարուստների միջև, հայտնում է Factor.am-ը։‌

«Ես տեղյակ չեմ այդ նախագծից, բայց շերտավորում կառաջանա աղքատների ու հարուստների միջև, և շատ դժվար կլինի»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։