11 ապրիլի 2009 - 17:14 AMT
Հունիսին տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Հունիսի 27-28-ը տեղի կունենա ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանին:

ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Հունաստանի Կորֆու կղզում: Միջոցառման շրջանակներում կքննարկվեն Եվրոպայում անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ դերը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: